Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Նոր օրինագիծը դամոկլյան սրի նման կախված է մասնավոր նախադպրոցական հաստատությունների գլխին. հայտարարություն

Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիան հայտարարություն է տարածել, որտեղ մանրամասն ներկայացված են այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկայում մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ օրինագծի ընդունումը։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն բուռն քննարկումների առարկա է դարձել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու հարցերը, ինչը մտահոգությունների և դժգոհության մեծ ալիք է բարձացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների (ՆԴՀ) պատասխանատուների շրջանում։

ՆՀԴ պատասխանատուները համոզված են, որ այդ որոշման ընդունումը կործանարար հետևանքներ կարող է ունենալ մասնավոր նախադպրոցական համակարգի վրա․ Հետպատերազմյան այս ծանրագույն ժամանակահատվածում և շարունակական գնաճի պայմաններում պետության կողմից աջակացություն ստանալու փոխարեն, նախատեսվում է ևս մեկ հարված մասնավոր նախադպրոցական ոլորտին՝ այս անգամ հարկային բեռի աննախադեպ աճով, որի արդյունքում արհեստականորեն բարձրանալու է ծառայությունների արժեքը։

Համաճարակի, ինչպես նաև պատերազմական շրջանում մասնավոր նախադպրոցական համակարգը տնտեսության առավելագույն տուժած ոլորտներից էր։ Պետության աջակցությունը բավականին սահմանափակ էր՝ ուղղված մանկավարժների մասնակի փոխհատուցմանը միայն։ Տարվա ընթացքում ձեռնարկատերերը կրել են զգալի կորուստներ, որոնց վերականգնման համար հարկավոր են տարիներ։ Մեծ թվով հաստատություններ պարզապես լուծարվել են, փոշիացվել են տարիներ շարունակ դրանց վրա արված ներդրումները։

Հիշեցնենք, որ ոչ պետական նախադպրոցական հաստատություններն այսօր մեծ դերակատարում ունեն ոլորտում, մասնավորապես, վերջիններիս շնորհիվ թեթևանում է պետության ֆինանսական բեռը՝ ազատելով երեխայի հաշվով պետական մանկապարտեզները ֆինանսավորելու պարտավորությունից, պետական բյուջե են վճարվում հարկեր ու ստեղծվում աշխատատեղեր, պետական ՆԴՀ-ների գերծանրաբեռնվածության պատճառով ծնողների համար լավագույն այլընտրանք են հանդիսանում ոչ պետական ծառայությունները (ամենատարբեր կրթական ծրագրերով, ժամային և վճարման համակարգերով), ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը, ապահովում են այլընտրանքային կրթական ծառայություններ՝ կիրառելով նաև միջազգային փորձը։

Սույն որոշումը հղի է սոցիալ-տնտեսական և կրթադաստիարակչական անդառնալի հետևանքներով․

1․այս փոփոխության արդյունքում մեծ թվով հաստատություններ պարզապես կլուծարվեն, հետևաբար նաև կվերանան իրականացվող բազմաթիվ նորարարական ծրագրեր,

2․կրճատված աշխատակիցները կհամալրեն գործազուրկների բանակը՝ պետության համար ավելացնելով ևս մեկ ֆինանսական և սոցիալական բեռ,

3․մասնավոր նախադպրոցական ոլորտից մեծ հոսք կլինի դեպի պետական, առանց այն էլ ծանրաբեռնված հաստատություններ՝ կրկին ավելացնելով պետության ֆինանսական բեռը,

4․պետական մանկապարտեզներում ազատ տեղերի բացակայության դեպքում ծնողներից մեկը ստիպված է լինելու խնամել երեխային՝ զրկվելով աշխատելու հնարավորությունից և դառնալ գործազուրկ։

Ի դեպ, մասնավոր ՆԴՀ-ները ստեղծման պահին որևէ կանխատեսում չեն ունեցել նման գնաճի, ինչպես նաև վարկային պարտավորություններ ստանձնելիս, տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր կնքելիս և այլն։ Նման կտրուկ փոփոխություն ասոցիացիայի անդամ որևէ հաստատությունում տարիների ընթացքում չի գրանցվել (այն էլ առանց ծառայությունների որակի վերանայման, պայմանների բարելավման) և այս փոփոխությունն աննախադեպ է ու անընդունելի այս պայմաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում