Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակիչները երկնքում հրե գունդ են նկատել, գրում է 7news- ը:
Դա, հավանաբար, երկնքում պայթած երկնաքար է եղել: Այնուամենայնիվ, ոչ ոք չի լսել պայթյունի ձայնը, ինչը կարող է նշանակել, որ մարմինը շատ հեռու է գտնվել դիտորդներից:
«Դրսում կարծես ինչ որ բան վառվեց, ինձ թվաց կայծակ է», – մեջբերվում են ականատեսներից մեկի խոսքերը:
Գիտնականները ենթադրում են, որ բեկորները ծովն են ընկել:












































