Friday, 19 06 2026
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ ստախոս է

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ ստախոս է։

Ուրեմն այսպես. Նա 1998 թվականի պալատական հեղաշրջման հիմնական դերակատարներից մեկ է եղել, եւ Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ միասին պաշտպանել էլ է «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը։

1998 թվականից հետո, Սերժ Սարգսյանը ո’չ մի անգամ չի խոսել այն մասին, որ եթե չգնանք զիջումների, ապա երկիրը կտանենք կործանման, ընդհակառակը, նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները տարիներ շարունակ լուտանքներ են թափել Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ, եւ հանդես են եկել «սուպեր հայրենասերների» դիրքերից։

2008 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է գալ իշխանության, որ քիրվայություն անի ադրբեջանցիների հետ, Սերժ Սարգսյանը ծափ էր տալիս այդ ամենին։

2016 թվականի պատերազմից հետո, Սերժ Սարգսյանը հրապարակավ ոչ մի անգամ չխոսեց խաղաղության, հաշտության, բարիդրացիության կարեւորության մասին, ընդհակառակը, նրա պաշտպանության նախարարը հանդես եկավ «ազգ-բանակ» կոնցեպտով, որի ոչ մի դրույթի մեջ չի խոսվել այսօրվա իր դիրքորոշման մասին։

2017 թվականին նրա ղեկավարած քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց «անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով(այդ կարգախոսի մասով այն ժամանակ հոդված եմ գրել, որի հղումը մեկնաբանությունում կդնեմ: Այդ ընտրական կամպանիայի ժամանակ, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը, եւ ո՛չ էլ որեւէ հանրապետական չխոսեցին այն մասին, որ «ոչմիզհողականությունը» սարսափելի արհավիրքի առջեւ կկանգնեցնի հայկական պետականությանը։ Նրանք օրիբուն իրենց հեռուստաընկերություններով թիրախավորել էին նախագահ Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական կուրսի կողմնակիցներին…

Հիմա այս մարդը պարտված պատերազմից հետո, պոստֆակտում պետականամետ է ձեւանում, իբր թե նա միշտ առաջնորդվել է սառը դատողականությամբ։

Հասկանալի է, որ նրա համար «ոչմիզհողականությունը» եղել իշխանության գալու ու պահելու մանիպուլատիվ միջոց։ Միգուցե նա արցախյան շարժման ու պատերազմի սկզբնական փուլում եղել է ազնիվ երիտասրարդ, բայց ինչպես բոլոր կարիերիստները, այնպես էլ նա, ինչ -որ պահից սկսած հասկացել է, որ պատերազմն ու նրանով ձեւավորվող քաղաքական համակարգը հիանալի մոջոց է իշխանություն ունենալու ու հարստանալու համար։ Այնպես որ, պատահական չէ, որ նա այսքանից հետո շարունակում է ստել, այն դեպքում, երբ նա պետք է ասեր ընդամենը մեկ բան. ժողովուրդ ջան, մենք ձեզ 1998 թ-ին խաբեցինք, խաբեցինք նաեւ դրան հաջորդած քսան տարիների ընթացքում, դրա համար առանց ակնկալիքների հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում