Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ռուսաստանի կոչը Վաշինգտոնին. Հայաստանին արժե չմնալ սպասողի դերում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը սահմանել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո՝ որպես այդ երկրի վրա ճնշման միջոց: Ռյաբկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար ժամանակն է ցույց տալ դրա քաղաքական կամքը: Ինչո՞ւ է Ռուսաստանն անհանգստացած Իրանի հանդեպ Նահանգների պատժամիջոցների թուլացման հեռանկարով: Օրերս Ռուսաստան պաշտոնական այց կատարած Իրանի խորհրդարանի նախագահը այցի ավարտին հայտարարել էր, թե Իսլամական Հանրապետությունը առաջիկա երկու շաբաթներին կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստությունը: Ըստ ամենայնի, մոսկովյան այցի ընթացքում Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Իրանի ԵԱՏՄ անդամակցության հարցը, ինչը, սակայն, անշուշտ զգալիորեն կախված է Իրանի հանդեպ պատժամիջոցներից, քանի որ դրանք էական արգելքներ են սահմանում Իրանի հետ տնտեսական գործակցության համար: Եթե ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցների կոշտ քաղաքականությունն Իրանի հանդեպ, ապա այդ դեպքում՝ Իրանի ԵԱՏՄ անդամակցությունը այդ կառույցի համար կարող է լինել ոչ այնքան ձեռքբերում, որքան նոր գլխացավանք՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն ինքը խիստ պատժամիջոցների տակ է, և ընդ որում քննարկվում է Նավալնու գործով նոր պատժամիջոցների հնարավորությունը: Կընդառաջի՞ ԱՄՆ նոր վարչակազմը պատժամիջոցները չեղարկելու կոչերին: Բայդենի վարչակազմից սպասվում է Իրանի հանդեպ քաղաքականության մեղմացում և, համենայնդեպս, այդ հարցի բանագնաց է նշանակվում դիվանագետ, որը եղել է Օբամայի վարչակազմի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի գործընթացի բանագնացը:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն ժեստն արել է: Հարցն այն է, սպասելո՞ւ է Իրանի արձագանքին, թե՞ շարունակելու է նախաձեռնողականությամբ, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման առումով: Հայաստանի համար ԱՄՆ-Իրան հարաբերության լարվածության կամ դիմակայության մեղմացումը, անշուշտ, ցանկալի հեռանկար է: Միևնույն ժամանակ, թեև Երևանի հնարավորությունն այդ հարցում մեղմ ասած մեծ չէ, այդուհանդերձ, գուցե վատ չէր լինի Երևանից ազդակների հղումը թե՛ Իրանին, թե՛ Միացյալ Նահանգներին՝ համեմված որոշակի գաղափարներով, որոնք կարող են հայաստանյան հարթակի հանդեպ հետաքրքրություն առաջացնել թե՛ Վաշինգտոնում, թե՛ Թեհրանում: Մյուս կողմից հարց է առաջանում, թե Ռուսաստա՞նն ինչ հարցում կարող է ցուցաբերել քաղաքական կամք Վաշինգտոնում իր կոչը լսելի դարձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում