Նախկին վարչապետ, այժմ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է Ինստագրամում վառված լապտերների լուսանկար տեղադրել: Նկատենք, որ ոմանց հետաքրքրում էր, թե ինչու է Մեդվեդևը, Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների նմանատիպ գործողությունների ֆոնին, որոշել ցուցադրել վառված լապտերները մերձմոսկովյան իր առանձնատնից:
Այսպես, Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի ԶԼՄ-ների հանձնաժողովի փորձագետը Մեդվեդևին մեկնաբանություններում հարցրել է, թե ինչու է նա դա արել, մի՞թ այստեղ կարող է Նավալնին կապ ունենալ:
Շուտով հետևել է նախկին վարչապետի պատասխանը. «Սխալվել եք, սա աջակցություն է իսկական ռուսական ձմռանը, Գրետային և կլիմայի փոփոխության դեմ պայքարին»:











































