Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հայաստանին ասում են՝ հանիր քո հերոսի արձանը, հանում է, ուր մնաց թե միանա հակաթուրքական դաշինքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան,  Associated Press-ի հաղորդմամբ՝ մի շարք  պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք  ձևավորել։ Հայաստանը նախկինում նման դաշինքներին մասնակցելու  պատրաստակամության մասին էր հայտնում, այժմ կանի՞ նման բան։

– Այո՛, նախկինում տարբեր պլատֆորմներում նման փորձեր արվել են։ Տարբեր հարթակներում նման փորձեր Հայաստանում արվել են՝ հիշենք նաև թուրքական ապրանքների բոյկոտը։ Քաղաքական առումով ևս նման քայլեր արվել են՝ փորձել են  Հունաստանի ու Կիպրոսի հետ դաշինքի մեջ մտնել։ Այսինքն՝ երկու բլոկ, հրեաներ, Հունաստան, Կիպրոս և նաև արաբական բլոկ։ Վերջին շրջանում այդ երկու բլոկները միասին հակաթուրքական դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես գալիս։ Սա հասկանում է նաև Թուրքիան և փորձում է  ամեն գնով դա կանխել՝ մասնավորապես միջնորդների միջոցով հարաբերություններ կարգավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի հետ։ Արաբական աշխարհում մեծ ազդեցություն ունի ԱՄԷ-ն, որը ևս շատ լուրջ հակաթուրքական կեցվածք է ընդունել՝ նույնիսկ Դուբայի շեյխի, արտաքին գործերի նախարարի մակարդակով Թվիթերում հակաթուրքական գրառումներ էին արվում։ Բայց ինչպես նշեցի՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է կանխել իր դեմ նման պլատֆորմի ստեղծումը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նախքան պատերազմը Հայաստանը շատ հանգիստ կարող էր միանալ այս նախաձեռնություններին, քանի որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում էր թշնամական քաղաքականություն՝ փակ սահման, մշտապես աջակցում էր Ադրբեջանի քաղաքականությանը։ Բայց պատերազմից հետո այլ իրավիճակ ստեղծվեց։ Հայաստանն այժմ հայտնվել է պարտված կողմում, այժմ Հայաստանին են թելադրվում պայմաններ։ Հայաստանին ասում են՝ հանիր քո հերոսի արձանը, Հայաստանը տալիս է համաձայնություն, ուր մնաց թե միանա հակաթուրքական պլատֆորմին։

– Պրագմատիկ քաղաքականության մեջ ճի՞շտ եք համարում չգնալ առճակատման ճանապարհով։

Այն, ինչ վերջին ամիսներին անում է  Հայաստանը, պրագմատիզմի մեջ չի տեղավորվում։ Երբ դու դարձել ես հակառակորդի կամակատարը, ինչպե՞ս կարող ես անդամագրվել հակաթուրքական ինչ-որ բլոկի։

– Հայաստանի ԱԳ նախարարն օրերս հայտարարեց, որ Թուրքիան այլևս պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը։ Սա ինչ-որ մեսի՞ջ  է Անկարային։

Հիշենք Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ հնարավոր է  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս երկու հայտարարություններն էլ տրամաբանական են։ 2008 թվականի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձի ժամանակ Թուրքիան առաջ բերեց արցախյան հարցի չկարգավորված լինելը և մասնավորապես պահանջ դրեց վերադարձնել ազատագրված տարածքներից գոնե մեկը։ Ներկա պահին ոչ թե մեկն է հանձնվել Ադրբեջանին, այլ բոլորը։ Դեռ ավելին՝ բոնուսով էլ վարչատարածքային այլ միավորներ։ Այսինքն՝ Թուրքիան այլևս որևէ պայման չունի։ Այլ հարց է, թե Հայաստանը դրան ինչքանով է պատրաստ, և Թուրքիան սրանից ավելի էլ ինչեր կարող է պահանջել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում