ԱՄՆ-ը Վրաստանին է հանձնել 100 MK19 նռնականետ և 200 M2 գնդացիր: Այս մասին հայտնում են Վրաստանում Ամերիկայի դեսպանությունից:
Նշվում է, որ երկու երկրների զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի բազայում:
«Այս զորավարժությունը հաստատում է համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում», – ասել են ԱՄՆ դեսպանատնից:
Ընդգծվում է, որ Վրաստանի վերազինումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Զենքը նվիրաբերվել է որպես ամերիկյան օգնություն վրացական բանակին: Այդ նպատակների համար Վաշինգտոնը հատկացրել է 18 միլիոն դոլար: