Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ինչպես կորոնավիրուսը տարածվեց Հայաստանում, և որ տարբերակներով են քաղաքացիները բուժվել. 251 հարց՝ կառավարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 16-ին իր երկրորդ նիստը կգումարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ նոր կորոնավիրուսի (Covid 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան սպասվող նիստի օրակարգից:

Նախ՝ այդ օրը հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացնելու է հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումները: Բանն այն է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն կառավարություն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ դիահերձման, թե՛ թեստավորման, թե՛ ինքնամեկուսացման հետ կապված հարցերին:

Բացի կառավարությունից հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն և ՄԻՊ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը նպատակ ունի լայն թափով աշխատել և նիստերին հրավիրել նաև պաշտոնյաների, և երկրորդ նիստի ժամանակ կքննարկվի նաև իրավասու պաշտոնատար և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 251 հարցերով քննիչ հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն պարզելու վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

Օրինակ՝ հարց ուղղելով՝ հանձնաժողովը հետաքրքրվել է՝ ինչպես է ստացվել, որ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ կոնոնավիրուսի առկայությունը սահմանային կետում չի բացահայտվել, և հետագայում այդ մարդիկ դարձան համավարակի տարածման մեծ շղթայի աղբյուր (վարակվեց շուրջ 57 քաղաքացի), կոնկրետ երբ էին ժամանել Իտալիայից այդ քաղաքացիները։

Նրանք նաև հետաքրքրվել են, թե ՀՀ-ում քանի անձ է բուժվել հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակում, քանիսը ՝ վճարովի հիմունքներով, և քանիսն է բուժվել տանը՝ սեփական միջոցների հաշվին, կամ քանի դեպք է արձանագրվել, երբ անհետաձգելի առաջին բժշկական օգնություն չստանալը հանգեցրել է պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կամ մահվան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում