Տոմսկի և Նովոսիբիրսկի մարզերում Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թավհիդ վալ-ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման հետ կապված ձերբակալվել են Ուզբեկստանի երկու քաղաքացի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով:
Ձերբակալվածները բջիջ են կազմակերպել՝ գրոհայինների կարիքների համար միջոցներ հավաքելու նպատակով:
«Երիտասարդները» բերման են ենթարկվել տարածաշրջանի ուժայինների կողմից՝ հայտնում է աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները այժմ Սիրիայում ֆինանսավորման կազմակերպչին են փնտրում:









































