Բոլոր իշխանությունները Հայաստանի պետականության տակ դանդաղ գործողության ռումբ են դրել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը:
Նրա խոսքով՝ Երրորդ հանրապետությունը վերջացավ․ «Հայաստանը ազդեցություն և ներկայութուն չունի Արցախում: Եթե չփոխվենք, աղետը կշարունակվի: Հետսովետական Հայաստանի հետ ամենը վերջացավ․ պետք է նոր Հայաստան կառուցել»: