Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ընդդիմությանը մղում են մաշվելո՞ւ, թե՞ վերախմբավորվելու

«Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը արձանագրվել է, որ չկա արտահերթ ընտրության հանրային պահանջ, և մեծամասնությունը շարունակում է աջակցել Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, որ նա հանրությանը ներկայացրել էր երկրի հետպատերազմյան վերականգնման խնդրի համատեքստում: Այդ քարտեզը ժամանակային կտրվածքով կազմված էր մինչև հունիս: Ըստ այդմ, «Իմ քայլի» և Փաշինյանի հանդիպման արձանագրումից հնարավոր է եզրակացնել, որ այս պահին կառավարող մեծամասնությունն ակնարկում է, որ առնվազն մինչև հունիս մտադիր չէ նախաձեռնել արտահերթ ընտրության տանող գործընթաց:

Ասել, թե մեծամասնությունն ընդհանրապես հրաժարվում է արտահերթ ընտրության մտքից, թերևս հնարավոր չէ, առնվազն քանի դեռ չի հնչել ուղիղ այդպիսի հայտարարություն: Միևնույն ժամանակ, եղած տեղեկությունից առնվազն առաջանում է այդ հարցը՝ մեծամասնությունը հրաժարվո՞ւմ է այդ մտադրությունից ընդհանրապես, թե՞ ակնարկում, որ արտահերթ ընտրություն մինչև հունիս սպասել պետք չէ:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ «Իմ քայլից» եկած ազդակը հնչում է արտահերթ ընտրության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, այսպես ասած՝ 17-ի «վեցյակի» միջև այդ հարցի շուրջ հակասական և բուռն քննարկումների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցի ֆոնին, որտեղից նա հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին՝ խորհրդարանի ընտրությանը մասնակցության և, այսպես ասած, երկրորդ բևեռի հեռանկարի համատեքստում:

Դրան զուգահեռ, հատկանշական է և այն, որ 17-ը հայտարարեց փետրվարի 20-ից անհնազանդության, բողոքի ակցիաները ամբողջ ծավալով սկսելու մասին: Արդյոք Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարում է, որ եթե 17-ը համաձայն չէ փողոցում գործընթացները տեղափոխել ընտրատեղամաս, ապա իր համար ընդհանրապես կորո՞ւմ է արտահերթ ընտրության մոտիվացիան:

Պետք է նկատել, որ վարչապետ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունը որքան, այսպես ասած, հանրային վստահությունը չափելու միջոց է, կարևոր միջոց հետագա կառավարում իրականացնելու տեսանկյունից, նույնքան էլ անհրաժեշտ միջոց է քաղաքական իրավիճակի կայունացման և նվազագույն փոխհամաձայնության համատեքստում: Եթե արմատական ընդդիմությունը գնում է ոչ թե ընտրական, այլ փողոցային գործընթացի ճանապարհով, ապա ընտրության իմաստն իշխանության համար իսկապես հայտնվում է քաղաքական նպատակահարմարության հարցականի տակ:

Սրան էլ զուգահեռ՝ «Իմ քայլի» և Փաշինյանի հանդիպման արձանագրումը ըստ էության հանգում է նրան, որ կառավարող ուժը արմատական ընդդիմությանը ստիպում է ավելի աշխույժ լինել փողոցում: Արդյո՞ք պատճառն այն է, որ անցնող երկու-երեք ամիսներին փողոցում այդ ընդդիմությունը չստացավ այնպիսի աջակցություն, որը թույլ կտար էապես փոխել քաղաքական վիճակը և, առավել ևս, պարտադրել վարչապետի հրաժարական:

Եվ ըստ այդմ՝ կառավարող ուժը մղում է արմատական ընդդիմությանը մի դաշտ, որտեղ այն արդեն իսկ մատնվել է անհաջողության: Ըստ այդմ՝ մղում է ընտրությունից առաջ ավելի մաշվելո՞ւ, թե՞ վերախմբավորվելու և ներքին տարաձայնությունները կարգավորելու՝ ընտրական պրոցեսից առաջ, այն այսպես ասած՝ երկբևեռ տրամաբանության հեռանկարի համատեքստում, որի մասին Ռոբերտ Քոչարյանն էր ակնարկել Ռուսաստանում «Սպուտնիկին» տված հարցազրույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում