Ռուսաստանում արգելված «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության Եմենի մասնաճյուղի ղեկավարը կարծես դեռ ազատության մեջ է, չնայած ՄԱԿ-ի զեկույցին, որը պնդում էր, որ նա մի քանի ամիս է, ինչ կալանքի տակ է: Այս մասին հայտարարել են SITE հետախուզական խումբը և երկու տեղական ցեղապետեր: Հինգշաբթի օրը տղամարդուն նկատել են ջիհադականների կողմից տեղադրված տեսանյութում:
Տեսանյութում Խալիդ Բաթարֆին, որը շուրջ մեկ տարի Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի (AQAP) առաջնորդն էր, խոսում է անցյալ ամիս ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա հարձակման մասին:
«Ամերիկան և ցավոտ հարձակումը» վերնագրով 20 րոպեանոց տեսանյութում Բաթարֆին ասում է, որ «Կոնգրեսի վրա հարձակումը միայն այսբերգի գագաթն է այն բանի, թե ինչ կլինի նրանց հետ, եթե Աստված կամենա»:









































