Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությւոն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հիշեցրեց, որ վիրավորանքի համար առաջարկվում է սահմանել մինչև 5 մլն դրամի փոխհատուցման չափ` նախկին 1 մլն-ի փոխարեն, և զրպարտության համար` մինչև 10 մլն դրամ` նախկին 2 մլն-ի փոխարեն:
«Մենք առաջարկում ենք փոխհատուցման չափը մեծացնել ոչ ավելի, քան վիրավորանքի դեպքում` 2 մլն դրամ, և զրպարտության դեպքում` 3 մլն դրամ` հաշվի առնելով, որ մեր Քրեական օրենսգրքում տուգանքը չի կարող գերազանցել 3 մլն դրամը»,- ասաց փոխնախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում:












































