Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Էկոնոմիկայի նախարարը քննարկել է զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների խնդիրները

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։

Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման եղանակներն ու հնարավորությունները։

Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, առանձնացրել են կորոնավիրուսի ազդեցության պայմաններում զբոսաշրջային հոսքի կրճատումը և ընթացիկ անբավարար ֆինանսական միջոցները։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառմանը՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են այն խոչընդոտները, որոնց հետևանքով ոչ բոլոր տնտեսվարողներն են կարողանում օգտվել միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցությունից։

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ նախարարությունը խնդրի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում․ վերը նշված միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ հնարավորություն ունենան օգտվելու պետական աջակցությունից։

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք այլ ընթացիկ խնդիրներ, քննարկվել բանկերի հետ համագործակցության հարցեր, հստակեցվել համագործակցության մեխանիզմները։

Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի զբոսաշրջիկների այցելություններին, իսկ զբոսաշրջիկների ավելացման պարագայում կակտիվանա նաև տրանսպորտը։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման, տրանսպորտային հարցերի կարգավորման ուղղությամբ, ինչը ևս խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հավաքագրել բոլոր խնդիրները և ներկայացնել նախարարությանը՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում