Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«Ոչ մեկը չխոսեց ուսումնական պրոցեսի կամ ծրագրերի մասին»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին գիտության դոկտոր պրոֆեսորի աշխատավարձը եղել է 450 ռուբլի՝ մոտ Կենտկոմի քարտուղարի աշխատավարձին. «Սա նշանակում է հարգանք այդ ինստիտուտի նկատմամբ: Մենք կկարողանա՞նք վերականգնել այդ հարգանքը»:
«Այս վայրագ պարտությունից հետո նոր տեսնում ենք ԱԹՍ-ներ, Բայրաքթարներ. այ ախպեր ջան, խի՞ եք ուշանում. չպետք է ուշանալ գնացքից, և մենք պետք է ունենայինք այդ ԱԹՍ-ներն ու Բայրաքթարները: Դրա համար պետությունը պետք է պատվեր իջեցներ»,- նկատեց Մելքումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































