Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է «Քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այն, ինչ կարելի է անել այս պահին, չպետք է թողնել ապագային: Եթե մենք վախենում ենք առաջ շարժվել, որովհետև կարող է սխալվենք, ուրեմն պետք է կանգնենք տեղում և ընդհանրապես չաշխատենք»,- հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով` բազմաթիվ բարեփոխումներ չեն իրականացվում, որովհետև մշտապես ասվում է, որ դրա ժամանակը չէ: «Վարույթի ամրագրումը լինելու է էլեկտրոնային»,- օրենքի նախագծի վերաբերյալ նշեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































