Անկարայի Փուրսաքլար շրջանում 26-ամյա երիտասարդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով պաստառն այրելու համար ձերբակալվել է, գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Փուրսաքլարի տրանսֆորմատային ենթակայանի շենքի վրա փակցված պաստառն այրելու հետևանքով հրդեհ է բռնկվել: Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների ջոկատն ու ոստիկանությունը:
Հրդեհի հետևանքով վնասվել է գովազդի համար Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցի կողմից փակցված պաստառը: Ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին:








































