Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

«17+»-ի փլուզումից հետո կարող են ակտիվանալ բռնի գործողությունների միջոցով քաղաքական նպատակներին հասնելու կողմնակիցները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, արդեն ուրվագծվում է, որ ընդդիմադիր ուժերի «17+» ֆորմատը փլուզվում է։ Ընդդիմությանը չհաջողվեց հասնել իր առաջ դրված նպատակին՝ հեռացնել օրվա իշխանությանը։ Արդեն կայացել է ընդդիմադիր ուժերի լիդերների հանդիպում։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ֆոնին։

– Բավական ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, կարելի է ենթադրել՝ չեն կարողացել մարտավարության վերաբերյալ համաձայնության գալ, կամ ոմանց մեջ ցայտնոտի զգացում է առաջացել:

Ընդամենը օրեր առաջ ՀՅԴ մի բարձրաստիճան ներկայացուցիչ պնդում էր, որ ընտրությունները պետք է կազմակերպի Վազգեն Մանուկյանը՝ որպես քաղաքական ամբիցիաներ ունեցող մարդ. մինչ այդ արդեն իսկ կարելի էր ենթադրել, որ իրական ամբիցիաներ ունեցողը Ռոբերտ Քոչարյանն էր, որի շուրջ էլ հավաքվել էին այդ 17-ը: Այնուհետև մեկ այլ կարկառուն ընդդիմադիր էլ «փրկության» բանալի էր հռչակել Վ. Մանուկյանի և «երկրորդ ու երրորդ նախագահների» միավորումը՝ այդպիսով առավե՛լ ընդգծված կերպով բացահայտելով, թե ովքեր են իրական ամբիցիաներ ունեցողները:

Կարծում եմ՝ արդեն երևում են վերադասավորման որոշ փորձեր, որոնցից մեկն արդեն ՀՀ անկախության բացահայտ հակառակորդների ի հայտ գալն է: Կարող են ակտիվանալ նաև անկարգություններ հրահրելու կամ բռնի գործողությունների միջոցով քաղաքական նպատակներին հասնելու կողմնակիցները, ընդ որում՝ ոչ միայն «17»-ի կազմից:

– Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունից հետո նշմարվեց 17 ուժերի փլուզումը։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ֆորմատի փլուզումից հետո ընդդիմադիր ուժերը, որոնք դեմ էին ընտրություններին, արդեն առանձին-առանձին գնան ընտրությունների, եթե դրանք, իհարկե, կայանան։ 

– Արտահերթ ընտրություններ կարծես թե չեն կայանա՝ համենայնդեպս, եթե գործող իշխանությունը լուրջ ճնշման չենթարկվի: Բայց առանձին-առանձին ընտրությունների գնալը՝ արտահերթ թե հերթական, կախված կլինի Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներից, նաև նրանից, թե ով կֆինանսավորի այդ կուսակցություններին՝ հատկապես, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունների» պարագայում:

Քաղաքական շրջանակներում քննարկվում է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր միավորման թեման։ Որքանո՞վ եք դա հավանական համարում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման ցանկությունը կարո՞ղ է միավորել երկու՝ իրար հետ մրցակցող նախագահներին։

– Գուցե կարող են միավորվել, բայց գոնե առայժմ կարծես թե գործում են «միավորվելու համար նախ պետք է տարանջատվել» սկզբունքով: Մեկի՝ առավել արմատական գործողությունների կողմնակից, իսկ մյուսի՝ առավել զգուշավոր լինելը ևս կարող է նպաստել կարճաժամկետ հեռանկարի առումով տարանջատվելուն:

Իսկ դատելով իշխանության տրամադրվածությունից՝ արտահերթ ընտրություններ առհասարակ կլինե՞ն, եթե Ձեր ասածի պես իշխանության վրա ճնշումներ լինեն։

– Եթե իշխանության տրամադրվածությունը որոշիչ գործոն է՝ չեն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում