Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը TikTok սոցիալական ցանցում օգտահաշիվ է բացել: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Զախարովայի՝ դա պլանավորված էր շատ վաղուց:
«Եվ վերջին շաբաթների իրադարձությունների զարգացումը արագացրեց գործընթացը: Սա տուրք չէ նորաձևությանը, այլ պարզապես տեղեկատվական աշխատանք է», – պարզաբանել է նա:
Արտաքին գործերի նախարարությունն արդեն տեղադրել է երկու տեսանյութ. առաջինը դիտել է 60 մարդ, երկրորդը՝ 129. էջին բաժանորդագրվել են 16 օգտատերեր:









































