Thursday, 23 07 2026
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters

ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչին ուղղված հարցը ընդդիմադիր մամուլում և սոցիալական հարթակներում բուռն քննարկումների տեղիք է տվել։ ՍԴ դատավորին մեղադրում են «քաղաքական հայտարարություններ անելու» մեջ՝ «մոռանալով», որ հարցը ծագել է ԲՀԿ-ի շահերի պաշտպանի «փաստարկից», որ արևմտյան երկրների առաջնորդների «ի պաշտպանություն Փաշինյանի» արված հայտարարությունները «ազդել են քաղաքացիների կողմնորոշմանը»։

Որքանո՞վ է «հիմնավոր» այդ պնդումը, կպարզի Սահմանադրական դատարանը։

Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը աջակցություն են հայտնել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը։ Բայց նրանք Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին քվեարկության օրը Երևան մեկնելու և Փաշինյանի օգտին քվեարկելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկել։

Ավելին, Երևան պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ Երևանում նա լրագրողներին ասել է, որ Հայաստանի ԱԺ ընտրությունների հարցում Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը չի կիսում և ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի։ Մակրոնի Հայաստան այցից մի քանի օր առաջ Փարիզում ՀՅԴ-ն Սփյուռքի «զորաշարժի» միջոցառում է կազմակերպել և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակ հռչակել։ Հակափաշինյանական մի շարք հավաքներ կազմակերպել է նաև ANCA-ն՝ ԱՄՆ հայ համայնքի ամենահեղինակավոր կառույցը։

Ռուսաստանի Դաշնության տարածքում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի որևէ միջոցառում չի կազմակերպվել։ Փոխարենը ընդդիմության երեք կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի հայերի միությունը։ Նույն տեքստը տարածել են ՌՀՄ տարածաշրջանային կառույցները։ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին կոչով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Հակափաշինյանական քարոզչությանը ներգրավվել են Ռուսաստանում բնակվող գրեթե բոլոր աչքի ընկած հայերը։

Պատկերը բավական խոսուն է: Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների իշխանությունները իրենց երկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հօգուտ Փաշինյանի քվեարկելու չեն ուղղորդել, տեղի հայկական կառույցները ա նրա և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ազատ հակաքարոզչություն են իրականացրել, իսկ Ռուսաստանի հայերի միությունը, ՀԱԵ երկու թեմերը, ռուսաստանաբնակ հայ գործարարները, հանրային քիչ թե շատ ճանաչում ունեցող անձինք միանշանակորեն սատարել են ընդդիմության երեք կուսակցություններին։

Սահմանադրական դատարանի համար, գուցե, դժվար կլինի այս իրողությանը իրավական գնահատական տալ, բայց դրանից չի հետևում, թե հետեւություններ չպետք է արվեն։ ՍԴ-ն իրավասու է և կարող է նման իրավիճակներից օրինական իմունիտետի մասին առաջարկություններ ներկայացնել, այդ թվում՝ որպես սահմանադրական կարգավորում։ Ի վերջո, եթե երկքաղաքացին չի կարող պատգամավոր ընտրվել, ապա ո՞ր իրավունքով է նա պատգամավոր և գործադիր իշխանության, փաստացի՝ պետության ղեկավար, ընտրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում