Thursday, 23 07 2026
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters

Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ

Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը պետք է համընթաց քայլի փոփոխվող պայմաններին՝ միաժամանակ պահպանելով իր ձեռքբերումները։ Ինչպես հաղորդում է  Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հուլիսի 1-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՝ կուսակցության հիմնադրման 105-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

«Չինաստանի զարգացումն այժմ գտնվում է մի փուլում, որտեղ միաժամանակ գոյություն ունեն ռազմավարական հնարավորություններ, ռիսկերն ու մարտահրավերներ», – շուրջ 40 րոպե տևողությամբ իր ելույթի ժամանակ ասել է Սին՝ ընդգծելով, որ կուսակցությունը պետք է ավելի լավ համակարգի իր աշխատանքը՝ ներքին և միջազգային խնդիրներին դիմակայելու համար։

1921 թվականին ընդամենը մի քանի տասնյակ հեղափոխականների կողմից հիմնադրված կուսակցությունն այսօր հայտարարում է, որ ունի ավելի քան 100 միլիոն անդամ՝ Չինաստանի բնակչության շուրջ 7,2 տոկոսը։

Պետական Xinhua լրատվական գործակալության խմբագրականում նշվում է, որ կուսակցության նպատակն է դառնալ աշխարհի «ամենահզոր քաղաքական կուսակցությունը»՝ ներկայիս «ամենամեծ քաղաքական կուսակցության» փոխարեն։

Սի Ծինփինը կոչ է արել կուսակցության անդամներին պայքարել այն երևույթների դեմ, որոնք վնասում են կուսակցության «մաքրությանը և առաջընթացին», ինչպես նաև «բոլոր վիրուսների դեմ, որոնք քայքայում են կուսակցության առողջ մարմինը»։

Չինաստանի վերջին տարիների ամենաազդեցիկ առաջնորդը համարվող Սի Ծինփինը 2012 թվականից ի վեր իրականացրել է լայնածավալ հակակոռուպցիոն արշավ՝ հետաքննելով բոլոր մակարդակների միլիոնավոր պաշտոնյաների, տարիների ընթացքում զտելով հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ բարձրաստիճան գեներալների։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում