Wednesday, 22 07 2026
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 29 -ին այցելել է Աստանա։ Ինչպես հաղորդել է tengrinewsy-ը, նախ կայացել է նրա և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի դեմ առ դեմ հանդիպումը, ապա բանակցությունները շարունակվել են կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել միջկառավարական և միջգերատեսչական մի քանի փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Կասմի Ժոմարթ Տոկաևը Վրաստանի վարչապետին պարգևատրել է առաջին աստիճանի «Դոստիկ/ Բարեկամություն» շքանշանով։

Վրաստանի վարչապետը Աստանա է այցելել Ղազախստանի նախագահի Բրյուսել այցից ուղից մեկ շաբաթ հետո։ Մինչ այդ նա եղել է Կենտրոնական Ասիայի ևս երկու երկրում՝ Ղրղըզստանում և Տաջիկստանում։ Բոլոր դեպքերում Կոբախիձեի բանակցությունների հիմնական թեման «Միջին միջանցքով» Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն են։ Այդ հարցը նաև Եվրամիության առաջնահերթությունն է։

Հունիսի 29-ը Վրաստանի և Ղազախստանի համար կարող է դառնալ պատմական օր։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կոբախիձեն և Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որով փաստել են, որ Վրաստանի և Ղազախստանի հարաբերությունները «անցնում են ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Այդ առթիվ Վրաստանի վարչապետը ընդգծել է, որ «միջպետական հարաբերություններին ռազմավարական գործընկերության կարգավիճակի շնորհումը նոր հնարավորություններ է բացում, որպեսզի համագործակցությունը ընդլայնվի»։

Կողմերը նաև պայմանավորվել են մինչև տարեվերջ անցկացնել միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Իր հերթին Ղազախստանի նախագահը ընդգծել է «երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները» և վստահություն հայտնել, որ ստորագրված փաստաթղթերը «համապատասխանում են երկու երկրների շահերին»։

Կոբախիձեի Ղազախստան այցը նախորդում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու և Երևան այցին։ Վրաստանը TRIPP նախագծի հետ կապված որոշակի անհանգստություններ ունի, ուստի Կենտրոնական Ասիայի երկրների, հատկապես Ղազախստանի հետ «Միջին միջանցքով» դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հարցում նախնական պայմանավորվածությունները Թբիլիսիի համար ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կարեւորություն ունեն։

Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Նախկին նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եվրոպամետ ընդդիմությունը «պետք է միավորվի և նախապատրաստվի 2028 թվականի խորհրդարանական ընտրություններին»։ Վրաստանի գործող իշխանությունները վճռական են և համոզված են, որ «արտաքին քաղաքական ոչ մի որոշում չի կարող կայացվել ի վնաս ինքնիշխանության»։

Եվրամիության հետ «խնդիրներ ունի» նաև Ադրբեջանը։ Ուշագրավ է, որ Եվրոպա-Կենտրոնական Ասիա լոգիստիկայի շուրջ բարդ իրավիճակի ֆոնին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը փաստացի հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության TRIPP նախագծի ապագան այնքան էլ հստակ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում