Օնլայն կրթությունն աշխարհում նոր թափ է ստանում: է Solօlearn-ը ինքնուրույն սովորելու համար հրաշալի հարթակ է: Solօlearn-ի բջջային հավելվածը ստեղծվել է 2014թ., որը թույլ է տալիս տարբեր գործիքակազմերով, օնլայն հարցումների, մրցույթների շնորհիվ ինքնուրուն սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Solօlearn-ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Եվա Հյուսյանը նշեց, որ Solօlearn-ն արդեն ունի 20 միլիոնից ավելի օգտատեր՝ 200-ից ավելի երկրներից: Ամենաշատ օգտատերերը ԱՄՆ-ից և Հնդկաստանից են: Բավականին շատ օգտատերեր կան նաև Հայաստանից:
«Հայաստանում IT ոլորտում բավականին առաջընթաց է գրանցվում, և ավելի շատ կանայք են ներգրավվում:
Աշխարհը գնում է դեպի առցանց կրթություն: Կան կանխատեսումներ, որ մարդը 2-3 տարին մեկ պետք է մասնագիտություն փոխի: Մարդն անընդհատ նոր տեսակի գիտելիք պետք է ստանա»,- նշեց Հյուսյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի IT համայնքը ունի պոտենցիալ՝ ապահովելու անվտանգային համակարգ: «Բայց որպեսզի ունենաս առաջատար պաշտպանական տեխնոլոգիաներ, պետք է լինի հստակ համակարգ՝ ինչ ֆինանսավորմամբ, ինչ բանակցություններով պետք է ստեղծվեն: ԱԹՍ-ները մեկ երկրում չեն ստեղծվում, տարբեր երկրներից մասեր ես գնում, հավաքելը, իրար կպցնելը և տեխնոլոգիա ստանալը խնդիր չէ, այդ մեծ միջավայրը ստեղծելն է խնդիր»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































