Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՊՆ-ն չգիտի ինչ անել և ինչպես, իսկ թշնամի երկրում մեծ զորավարժություն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը՝ Արևմտյան Հայաստանի, իսկ այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում համատեղ զորավարժություն են անցկացնում, սակայն Հայաստանի իշխանություններին, առավել ևս՝ պաշտպանական գերատեսչությանը այդ փաստը, կարծես թե, այնքան էլ չի հուզում:

Ավելին, անգամ հակաքայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում՝ բավարարվելով մեկ-երկու հայտարարություն տարածելով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 29-ին այսպիսի բովանդակությամբ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին. «Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, և, առհասարակ, ինչ ծրագրեր կան այս մասով»:

Եվ, ահա, այս հարցումից օրեր անց՝ երեկ, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից այսպիսի ուշագրավ պատասխան է ստանում. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Նկատենք՝ այս դեպքում խոսքը 30-օրյա ժամկետի մասին է, որը լրանում է մարտի 1-ին, այսինքն՝ զորավարժությունների ավարտից 16 օր անց նոր պատասխան կունենանք թուրք-ադրբեջանական զորավարժությունների և մի պարզ հարցի՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, թե ոչ: Նշենք, որ խոսքը մեծամասշտաբ զորավարժությունների մասին է, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերը, և ներգրավված են տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ անցկացրին Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում, դրան հաջորդեց արցախյան 44-օրյա դաժան կանոններով պատերազմը, և գոնե այս փաստը պետք է սթափեցնող հանգամանք հանդիսանա ՀՀ գործող իշխանությունների և պաշտպանական գերատեսչության համար:

Սակայն, կարծես թե, դա այդպես չէ, և ՊՆ-ն, անհասկանալի է, ինչ է մտածում նոր ծրագրերի, բանակը վերազինելու վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում