Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19 վարակի 16.643 նոր դեպք: Ըստ օպերատիվ շտաբի տվյալների, վարակվածների 9.6%-ը եղել է ասիմպտոմատիկ:
Նույն ժամանակահատվածում մահացել է ավելի վաղ վարակված 539 հիվանդ, ապաքինվել է 22.372 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում հայտնաբերվել է 3.844.730 վարակման դեպք, մահացել է 74.158 մարդ, ապաքինվել է 3.340.545 հիվանդ:








































