Քանի դեռ ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը նկատեց՝ առաջին հայացքից պետական պարտքի բացարձակ թվով աճն ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետական պարտքի վարքագիծը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի․ «Երկիրը, որը պետական բյուջեում դեֆիցիտ ունի, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետև պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով։ Միակ դեպքը, որ կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարց այն է, երբ նպատակադրում լինի դեֆիցիտը հասցնել զրոյի։ Մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել և ամենայն հավանականությամբ չենք ունենա, որովհետև դա զարգացման նպաստող քաղաքականություն չի կարող համարվել»,-նշեց նախարարը։











































