ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Մոսկվայի ու Վաշինգտոնի՝ հրթիռային պայմանագրի երկարացումը: Համապատասխան մեկնաբանությունը նա թողել է Twitter- ի իր էջում:
«Ողջունում եմ NewSTART պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին: Պայմանագիրը նպաստում է միջազգային կայունությանը և մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար: Սա հետագայում զենքի միջազգային վերահսկողությունն ուժեղացնելու ջանքերի սկիզբն է, ոչ ավարտը», – գրել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ ՍՏԱՐՏ պայմանագրի գործողության երկարաձգման մասին: Մոսկվան և Վաշինգտոնը համապատասխան գրառումներ են փոխանակել: Երկրները պաշտոնապես հինգ տարով երկարաձգեցին հրթիռային պայմանագիրը: Այսպիսով, այն կգործի այնպես, ինչպես ստորագրված է մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը:








































