Բուլղարիայի հակամենաշնորհային ծառայությունը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հետաքննություն է սկսել ռուսական ԼՈԻԿօյլ ընկերության տեղական բաժանմունքի գործունեության կապակցությամբ:
Հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԼՈԻԿօյլ Բոլգարիան ենթադրաբար չարաշահել է նավթամթերքի բուլղարական շուկայում գերակա դիրքը, խախտել է մրցակցության կանոնները, մասնավորապես մեծածախ գների պարագայում:
Բացի այդ Բուլղարիայի տնտեսության և զբոսաշրջության նախարար Տրայկովը դիմել է հանձնաժողովին ԼՈԻԿօյլ Ավիացիա և ԼՈԻԿօյլ Նեֆտոխիմ ընկերությունների հանդեպ քննություն սկսելու խնդրանքով:
ԼՈԻԿօյլի Մոսկվայի գրասենյակը ժխտում է ներկայացված մեղադրանքները: