Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում երեք ադրբեջանցիներ պայթել են ականի վրա: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը:
Անձանցից մեկը զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել:








































