Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժի Վաչոն ամոթ ունենար՝ գլուխը տնից չէր հանի. նա Պատրոն Դավոյի հետ պետք է մեղադրյալի աթոռին նստած լիներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարելու պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, Պատրոն Դավո անունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ Երեկ, մինչ դատարանը կքններ ԱԱԾ միջնորդությունը, դատարանի բակում հավաքվել էին նրա աջակիցները, որոնց թվում էր նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն։ Վերջինս, ինչպես հայտնի է, անցնում է մի քանի քրեական գործով։ Ճիշտ է, դրանք հերթով կարճվում են, սակայն դեռևս քննվող գործեր կան։

Վերջին քրեական գործը հարուցվել էր պատերազմից առաջ։ Քրեական գործը հարուցվել էր Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում երկար տարիներ հաշվապահ աշխատած Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս «Առաջին լրատվական»-ին պատմել էր, որ ինքն է հաղորդում ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը և տեղեկացրել, որ տարիներ շարունակ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները հսկել են Ղազարյանին ու նրա կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը, իսկ ՊՊԾ մեկ այլ աշխատակից կցված է եղել Վաչագան Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, աշխատել է որպես Ռուզաննա Բեգլարյանի վարորդ: Այսինքն՝ տարիներ շարունակ Վաչագան Ղազարյանն ու իր կինը իրենց գրպանից ավելորդ գումար չծախսելու համար պետության հաշվին վարորդ են ունեցել, իսկ իրենց պատկանող ռեստորանային համալիրի անվտանգությունը ամեն երեկո հսկել են երկու ԱԱԾ աշխատակից։ Այսինքն՝ 6 աշխատող ամեն օր հերթափոխով իրականացրել է ռեստորանի անվտանգության հսկողությունը։

Սուսաննա Արիստակեսյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ Սերժի Վաչոն, հերիք չի ազատության մեջ է, դեռ գնում է դատարանի բակեր և իր ընկերներին է աջակցում։ «Այդ դատարաններում, մեղադրյալի աթոռին նաև ինքն ու իր կինը պետք է նստած լինեին։ Ոչ թե հիմա ազատության մեջ ման գային։ Իրենք թալանել են ամբողջ պետությունը։ Ինքը՝ նույն Պատրոն Դավոն, որը Սերժի Վաչոյի դստեր երեխաների քավորն է։ Սերժի Վաչոն որ ամոթ, աբուռ ունենար՝ գլուխը տնից չէր հանի, բայց գնում է ընկերների դատերին, պոդերժկա է անում։ Սա խայտառակություն է»,- ասաց տիկին Արիստակեսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Վաչագան Ղազարյանի դեմ ներկայացրած հաղորդումից հետո ինքը երկու անգամ է կանչվել հարցաքննության։ Երկու անգամ էլ նույն հարցն են տվել՝ քանի «ախրանիկ» է տեսել «Յանս»-ում։ «Ես էլ ճիշտ ասել եմ, որ ամեն երեկո երկու անվտանգության աշխատող է եղել, որոնք եղել են ԱԱԾ աշխատողներ։ Բայց ԱԱԾ-ն ոչ «Սելենա» ՍՊԸ-ի, ոչ էլ «Արմեն» ՍՊԸ-ի հետ կնքած որևէ պայմանագիր չուներ, որ այդ աշխատակիցները իրավունք ունեին հսկելու «Յանսը»։ Այսքանով ավարտվել է հարցաքննությունը ու առ այսօր հայտնի չէ, թե ինչ քննություն է գնում»,- ասաց տիկին Արիստակեսյանը։

Նշենք, որ դեռևս անցած տարի, երբ հայտնի դարձավ այս քրեական գործի մասին, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվեց, որ Վաչագան Ղազարյանը վերադարձրել է պետությանը պատճառված վնասը։ Դա, ըստ էության, վարորդի մասով առաջացած գումարն է եղել, և հիմա, թերևս, փորձ է արվում անվտանգության աշխատողների վերաբերյալ գործն էլ «ջրել» և Ղազարյանին այս անգամ էլ ջրից չոր հանել։
Սուսաննա Արիստակեսյանի խոսքերով՝ և՛ քննիչները, և՛ դատախազները, և՛ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ գործերը հսկող դատախազները վախենում են նրանից և չեն համարձակվում օբյեկտիվ քննություն իրականացնել։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր նաև Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու համար։ Սակայն 2020-ի փետրվարին շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, որը ինքը վճարել է սպառնալիքների ներքո: Արիստակեսյանը բավարար ապացույցներ էր ներկայացրել շորթման փաստը հիմնավորող, սակայն այդ դրվագով գործը կարճվեց։

«Հիմա իմ գործը գցել են կրուգի մեջ ու պտտում են։ Քննիչը փոխվեց, դատախազը փոխվեց։ Նոր դատախազ եկավ։ Հիմա տեղեկություններ կան, որ նորից է փոփոխություն լինելու, և այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ ժամանակ ձգել։ Նոր դատախազը, քանի որ վախենում է Սերժի Վաչոյից, 3.5 տարի հետո սկսել է գործը զրոյից քննել։ Նա ցուցում է տվել քննիչին, որը ուզում էր գործը տանել կարճման։ Հիմա կարճման չեն տանում, այլ զրոյից սկսում են քննել գործը։ Հիմա քննիչին դատախազը ցուցում է տվել չորրորդ անգամ գործը ուղարկել փորձաքննության։ Բացի դրանից, պետք է ստուգում և գույքագրում կատարվի «Յանս»-ում, որը, չգիտես ինչու, կատարելու է «Յանսի» տնօրենը՝ Սերգեյ Կարապետյանը։ Այսինքն՝ տուժող կողմին հնարավորություն է տրվել կատարել ստուգում և գույքագրում՝ այն դեպքում, երբ գործը ուղարկվել է փորձաքննության, և փորձագետներն էին պարտավոր կատարել ստուգում և գույքագրում, այլ ոչ թե «Յանս»-ի տնօրեն Սերգեյը, որը իմ գլխին սարքել է»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ բողոքարկել է այդ որոշումը, դիմել է դատարան, որ գույքագրման և ստուգման վերաբերյալ որոշումը չեղարկվի, սակայն այդ դատական պրոցեսն էլ առանձնապես առաջ չի գնում։ «Սերգեյը 3.5 տարի հնարավորություն ուներ ստուգելու «Յանսը»։ Ինչո՞ւ հիմա։ Սրանով իրենք նորից փորձում են ժամանակ ձգել։ Ստացվում է, որ և՛ քննիչը, և՛ դատախազը, և՛ հսկող դատախազը, և՛ փորձագետները վախենում են Սերժի Վաչոյից։ Իսկ եթե նրանք չվախենան ու սկսեն ճիշտ քննել գործը, ապա Սերժի Վաչոն ու իր բանդան պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Թե հետո ինչ է լինելու, արդեն չգիտեմ»,-եզրափակեց Սուսաննա Արիստակեսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում