Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի առաջնության տուրի խորհրդանշանակ թիմի կազմում:
WhoScored-ի կազմած խորհրդանշանակ թիմում «Ռոմա»-ի երկու ֆուտբոլիստ կա` Մանչինին և Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը ստացել է 8.2 գնահատական:







































