Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:
«2025 թվականին Հայաստանում գիտություն գրեթե չի մնալու: Սա դառնում է ակնհայտ, երբ ծանոթանում ես վիճակագրությանը»,- ասաց «Ռոբոմարդ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը և նշեց գիտնականների թոշակային տարիքի լինելը:
Նրա խոսքով՝ Հայաստանում չկա կառավարման համակարգերով զբաղվող գոնե մեկ առաջադիմական գիտական խումբ, որի հետ ԱԹՍ-ներ նախագծողները կարող են աշխատել. «30 տարում մեր գիտության քաղաքականությունը բերել է դրա վերացմանը: Այն, ինչ մնացել է, խորհրդային հզոր գիտության հետևանքն է»:
Տիգրան Շահվերդյանը ընդգծեց, որ գիտության ծրագրերում ներդրումներ չեն արվում:
Դիմելով խորհրդարանին՝ նա ասաց. «Դուք ունեք պատմական հնարավորություն մեր տված հարկերի ճիշտ վերաբաշխմամբ վերածնելու հզոր գիտությունը Հայաստանում: Մենք այլևս ժամանակ չունենք: Գիտության կարևորությունը պետք է ֆիքսվի օրենքով»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































