Մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցները՝ բողոքելու ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի մի շարք հոդվածների՝ հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ինչպես նշվում է, Փարիզի Հանրապետության հրապարակի տարբեր մասերում երաժշտություն է լսվում, և ժամանել է նույնիսկ թմբկահարների երաժշտական խումբ: Նաև ակցիայի մասնակիցներից մեկը բերելէ պաստառ՝ «Ազատ երեկույթը հանցագործություն չէ» մակագրությամբ:
Հանրահավաքի նախաձեռնող խմբում ընդգրկված են մի քանի լրագրողական արհմիություններ:
Գործակալության տվյալներով՝ գրեթե երեք ամիս Ֆրանսիայում ցույցեր են անցկացվում ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի:








































