Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Պայքարեցինք մինչև վերջ, բայց․․․ Չոր պարտություն Ռուսաստանից

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, որին մասնակցում է առաջին անգամ: Մերձմոսկովյան Շչոլկովո քաղաքում, երեկ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2022 որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը։ Մերոնք զիջեցին 0։6՝ չոր հաշվով։ Զիջեցին աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին, որը հանդիսանում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրին։ Ասել, որ մերոնք անցկացրին թույլ հանդիպում միանգամայն ճիշտ չի լինի։

Օբյակտիվորեն Ռուսաստանը մի գլուխ բարձր էր և չտվեց հնարավորություն գոնե ավելի փոքր հաշվով պարտվելու։ Դաշտի տերերը կիրառելով պրեսինգ թույլ չէին տալիս մերոնց դուրս գալու սեփական կիսադաշտից։ Մոտ, 12 Հայաստանի հավաքականի հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, բայց․․․։ «Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար: Իհարկե, մենք խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք»,- խաղից հետո ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Վերջինիս դիտարկումները կարելի է որակել միանգամայն օբյեկտիվ։ Այո, ունենք կայացած հավաքական, որը զարգացման փուլում է։ «Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն է: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք»,- նշել է Հայասանի հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը: Նշենք, որ խաղից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Նրանք վնասվածք էին ստացել հունվարի 28-ին՝ «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում: Ինչևէ, Որակավորման խմբային փուլում, բացի Ռուսաստանից, մեր մրցակիցներն են նաև Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականները։ Ի դեպ, մեր ենթախմբում արդեն իսկ կայացել է մեկ հանդիպում։ Վրաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 4։4 է խաղացել Ֆրանսիայի հետ։ Սա մեզ համար ձեռնտու արդյունք կարելի է համարել։ Փետրվարի 3-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Նշենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երբևէ պաշտոնական հանդիպում չի անցկացրել Երևանում։

Այո, մենք բավական բարդ ենթախմբում ենք, բայց երկրորդ հորիզոնականի համար պայքարելը, կարծում ենք, միանգամայն իրատեսական է։ Հավաքականի ֆուտբոլիստների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանն Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ազգային թիմի առաջ խնդիր է դրված նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում