«Ժամանակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Ազգային մակարդակով նախատեսվող գործողությունների ծրագիրը:
Փարիզյան համաձայնագիրը ընդունվել է 2015թ. և նպատակ ունի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, իսկ համաձայնագրին կողմ հանդիսացող երկրներին պարտավորեցնում է ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմելուն ուղղված իրենց գործողությունները:
Փարիզյան կոնվենցիայի Ազգային մակարդակով գործողությունների մեկնարկը նախատեսվում է 2021թ.: Այդ գործողությունների ծրագրով, օրինակ, նախատեսվում է, որ մինչև ընթացիկ դարակեսը Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի արտադրության մասնաբաժինը, որպեսզի ընթացիկ դարի երկրորդ կեսին հասնի էներգիայի զրոյական ածխածնային արտադրության»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































