Էստոնիայի ջրերում՝ Բալթիկ ծովի Ռիգայի ծոցում, Ռուհնու կղզու հարևանությամբ, տեղի բնակիչները հայտնաբերել են խորհրդային սուզանավի բեկորներ: Նավի իրանը հաջողվել է հայտնաբերել շնորհիվ տեղի ձկնորսների, որոնց ուռկանները հաճախ դիպչում էին ինչ-որ անսովոր բաների: Այս մասին գրում է էստոնական Saarte Haal-ը:
Սարքը ցույց է տվել, որ իրոք այդտեղ սուզանավ կա, որի երկարությունը 55-60 մետր է: Ուսումնասիրությունները պարզել են, որ սուզանավը հավանաբար եղել է անսարք վիճակում: Այլ նավերի միջոցով փորձել են այն տեղափոխել վերանորոգման, սակայն նավը պոկվել է քարշակից և ջրասույզ եղել:










































