Թեև ռազմական պարտությունից հետո բոլորովին նոր և դժվարին հոգեբանական վիճակում, սակայն ազգային Բանակի օրը մենք շարունակում ենք դիմավորել հպարտությամբ: Որովհետև պարտվեցին բոլորը՝ քաղաքական էլիտաները, ռազմական էլիտաները, գրեթե բոլոր ինստիտուտները, բացառությամբ հայ զինվորից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ: