Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է կրկին առաջադրվել: Ուկրաինայի առաջնորդի ծրագրերի մասին հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Գեո Լերոսը:
Իր ֆեյսբուքյան էջում խորհրդարանականը նշել է, որ այս մասին լսել է Զելենսկիից՝ հունվարի 25-ին, նրա ծննդյան տոնակատարության ժամանակ:
Դրանից մեկ օր առաջ, հունվարի 27-ին, հայտնի էր դարձել, որ Զելենսկին Գերագույն ռադայից հետ է վերցրել երկրի Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմը հարկադիր լուծարելու մասին նախկինում ներկայացրած օրինագիծը:
Այս որոշման պատճառը չի նշվում:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 20 տոկոսն է պատրաստ աջակցել Զելենսկիին նախագահական ընտրություններում, եթե դրանք անցկացվեին առաջիկայում: