Friday, 26 04 2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

Կովկասի հրամայականը

Գագաթնաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ քսանյակի սեուլյան գագաթնաժողովից և Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Սա ԵԱՀԿ-ի հետսառըպատերազմյան ընդամենը չորրորդ գագաթնաժողովն է: Առաջինը տեղի ունեցավ 1996 թ. Բուդապեշտում, երբ խորհրդաժողովը նոր քաղաքական իրավիճակում վերափոխվեց կազմակերպության: Եվս երկու գագաթնաժողովներ կայացան 1996 թ. Լիսաբոնում և 1999թ. Ստամբուլում:
Բնավ պատահական չէ, որ գագաթնաժողովների միջև տասնամյա ընդմիջումը համընկավ աշխարհում Ռուսաստանի դիրքերի վերանվաճման հետ, որոնք թուլացել էին Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին: Ռուսաստանի «վերածնունդի» արդյունքում հետխորհրդային պետությունները և հին Եվրոպան ներառող միակ համաեվրոպական և տրանսատլանտյան կազմակերպության` ԵԱՀԿ-ի ներսում ծագեցին մի շարք տարաձայնություններ:
Ընտրական գործընթացների մոնիտորինգից մինչև Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը ամենատարբեր խնդիրների շուրջ ԵԱՀԿ անդամ 56 պետությունների միջև չկա ընդհանուր համաձայնության դաշտ: Ավելին, Ռուսաստանի և մյուսների միջև լուրջ հակասություններ կան շատ խնդիրների, այդ թվում` նոր այլընտրանքային անվտանգության համակարգի շուրջ, որը, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի պատկերացմամբ կարող է գործել ԵԱՀԿ հովանու ներքո:
Ունենալ մի շարք անհամաձայնություններ և փոխարենը ոչ մի նշանակալի համաձայնագիր, որ պատրաստ լինի ստորագրության Աստանայում, սա նման է գագաթնաժողովի հանուն գագաթնաժողովի: Չունենալով նախապես ծրագրված ձեռքբերումներ՝ պատվիրակությունները և նրանց ղեկավարները սկսելու են փնտրել դրանք ստանալու որևէ հնարավորություն` աշխարհին ներկայացնելու ԵԱՀԿ-ի ամենատարբեր` մարդկային, տնտեսական կամ անվտանգության չափումներում:
Այդ փնտրտուքը կարող է ուշադրությունն ուղղել ԵԱՀԿ տարածքում միակ հակամարտությանը` Ղարաբաղին, որտեղ ԵԱՀԿ-ն ուղղակի դերակատարում ունի:
Ի տարբերություն ռուս-վրացական պատերազմի` վստահաբար կարելի է ասել, որ բախման դեպքում կողմերի հնարավորություններն այնքան անհավասար չեն, որ նույնքան մեծ միջազգային ուշադրության արժանանան: Բայց, հաշվի առնելով Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, և Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ` Ղարաբաղի շուրջ զինված գործողությունների վերսկսումը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության:
Հավանաբար այդ պատճառով է խոսվում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Նման հեռանկարը պարունակում է թե՛ մեծ հնարավորություն, թե՛ մեծ ռիսկեր:
20 տարվա ընթացքում նման հանդիպում չի կայացել, և դրա համար լուրջ պատճառներ կային: Նախագահների հանդիպումն, ի վերջո, բարձրագույն բանակցային մակարդակն է, և այն պետք է հանգեցնի իրական, շոշափելի առաջընթացի: Այլապես տպավորություն կստեղծվի, որ ոչ մի բանակցություն չի կարող լուծել Կովկասի խնդիրը, և այդպիսով մեծապես կնվազի ռազմական լուծման փնտրտուքից զերծ պահող գործոնների դերը:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար երկու զուգահեռ քայլ է անհրաժեշտ. ռազմական հակամարտության վերսկսման բացառման երաշխիք և հստակ, երկու կողմերի համար պարտադիր ծրագիր` վերջնական կարգավորման համար: Նման արդյունքի հավաստիքի բացակայության պայմաններում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն անիմաստ է:
Սա հատկապես կարևոր է ստեղծված իրավիճակում, երբ զինված բախման վերսկսման մյուս զսպող գործոնը` երկու կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը, նույնպես թուլանում է: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի և Ղարաբաղի ընդհանուր բյուջեի ծախսային մասը: Այս հանգամանքը, ինչպես նաև օրական ավելի քան 30 միջադեպերը շփման գծում, խաղաղության հույսեր չեն ներշնչում` հատկապես հաշվի առնելով որևէ փաստաթղթի շուրջ որևէ համաձայնության ակնարկի իսկ բացակայությունը:
Աստանայում կողմերի համար ընդունելի ծրագիր կարող է ծնվել այն դեպքում, եթե այդ ծրագիրը կառուցվի այն գաղափարի վրա, որը նախկինում փակուղի մտած բանակցությունները տեղից շարժելու հնարավորություն ստեղծեց: Խոսքը հանրաքվեի գաղափարի մասին է, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդը կորոշի սեփական երկրի վերջնական կարգավիճակը: Այս հանգամանքներում հանրաքվեի առավելությունն այն է, որ ընդունում է, որ հակամարտության հիմքում կան երկու հիմնարար սկզբունքներ` ժողովուրդների ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը:
Սակայն մինչ այժմ չկա համաձայնություն հանրաքվեի ժամկետի վերաբերյալ: Այդ խնդիրը շարունակում է մնալ հակամարտող կողմերի միջև մնացած խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը:
Ընդամենը երկու ամսից Հարավային Սուդանում կկայանա անկախության հանրաքվե, որի անցկացման շուրջ համաձայնություն ձեռք բերվեց 2005թ.: Մոտ երկու տարի առաջ Կոսովոն քվեարկեց անկախության օգտին: Եթե Աստանայում բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ամրապնդվի հանրաքվեի գաղափարը և առաջարկվի երկու կողմերի համար ընդունելի ժամկետ, սա կարելի է համարել զգալի ձեռքբերում: Այդ դեպքում գագաթնաժողովը կարելի է համարել հաջողված, ԵԱՀԿ-ն նույնպես հաջողություն կարձանագրի, և Ղարաբաղը հակամարտության հոմանիշից կվերածվի խաղաղության հոմանիշի:
Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին ԱԳ նախարար
Project Syndicate

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում