Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ինչո՞ւ ռազմագերիների հարցը չմտավ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ

Ինչո՞ւ ռազմագերիների հարցը չմտավ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ։ Ինչպե՞ս կարող էր հայկական պատվիրակությունն այդպես անպատրաստ մեկնել Ստրասբուրգ։ ԱԳՆ-ից ով և ինչպես է համակարգել աշխատանքը ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հետ։

Հարցերը հանգիստ չեն տալիս ինձ, որովհետև աղետալի պատերազմի ընթացքում և դրանից հետո խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում հանցավոր անգործության հետևանքը դեռ երկար է զգացնել տալու իրեն։

Հետևանքներն էլ կրելու է երկիրը, պետությունը, բոլորս։

Իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ եվրոպական կառույցներում աղմուկը չի որոշում ոչինչ, եվրոպական կառույցներում որևէ բան որոշում են տարիների հետևողական աշխատանքը և ռազմավարությունը: Ազգային ժողովում չկա Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողով, չկա արտաքին հարաբերությունների հանձնաժողով, չկա ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակություն։ Այն ինչ կա իմիտացիա է, պատրանք։ Հայաստանը երկուսուկես տարում չկարողացավ իր համար պարզել եվրոպական ռազմավարությունը։

Այստեղ միայն իշխանության մեղքը դիտարկել չի կարելի։ Նրանք, ովքեր Ազգային ժողովի նախընտրական ողջ ժամանակահատվածում եվրոպական մոդելի պետության քարոզով էին զբաղված, այսօր բերանքսիվայր հերքում են, որ իրենք երբևէ արևմտամետ ուժ են եղել՝ ամբողջ ուժով բարձրաձայնելով Հայաստանում ռուսական նոր ռազմակայանների մասին։ Հետո էլ ԵԽԽՎ միջանցքներում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար գործընկերների հետ աշխատելու փոխարեն ցույց են անում։

Կամ ի՞նչ ենք ակնկալում եվրոպացիներից, երբ ռազմագերիների, պատերազմի, հետևանքների մասին խոսելու փոխարեն ԵԽԽՎ ամբիոնից լծվում ենք Սորոսի, նրա ստեղծած հիմնադրամի մալյանական ոճի ու մակարդակի քննադատությանն ու Ռուսաստանին և Պուտինին Նավալնուց պաշտպանելու քստմնելի միջոցին։

Այս կոնտրաստի պայմաններում եվրոպական կառույցներից ի՞նչ կարելի է ակնկալել, ինչ իրավունքով կարելի է եվրոպացիների առաջ որևէ պահանջ դնել: Այո, բարոյական առումով մենք իրավացի ենք, Եվրոպան պարտական է իր իսկ հռչակած արժեքների առաջ: Բայց մենք կարող ենք զբաղվել բարոյականությամբ, իսկ աշխարհը զբաղվում է քաղաքականությամբ և իրավիճակը գնահատում շատ ավելի պարզ տրամաբանական չափումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում