Friday, 26 04 2024
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից

Մինսկի համանախագահությունը չունի այլընտրանք. Հայաստանի խնդիրը

Լեհաստանում ընթացիկ շաբաթ հանդիպելու են Մինսկի խմբի համանախագահները: Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի դիվանագետները քննարկելու են համանախագահության գործունեությունն ու անելիքները հետպատերազմական շրջանում: Մինչ այդ, ինչպես հայտնի է, եղավ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ռեգիոնալ այց, որոնց Բաքվում Ալիևը ընդունեց շատ կոշտ հայտարարությամբ, թե նրանց չի հրավիրել Բաքու: Երևանում նրանց ընդունեց Փաշինյանը՝ կարևոր համարելով համանախագահության ձևաչափի շրջանակում քաղաքական գործընթացի վերականգնումը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարօրինակ կերպով հրաժարվեց համանախագահների հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, թե այցը տեղի է ունենում ոչ լիարժեք ձևաչափով, քանի որ չկա ռուսաստանցի համանախագահը:

Թե ինչու նա չկար, ըստ պաշտոնական վարկածի՝ պատճառը կորոնավիրուսն էր: Քաղաքական հարթությունում, սակայն, Ռուսաստանը չունի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի արագ վերականգնման շահագրգռություն, քանի որ ներկայումս հարցերը քննարկում է դե յուրե եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական, դե ֆակտո՝ ռուս-թուրքական ձևաչափում: Մյուս կողմից, Ռուսաստանը, թերևս, շահագրգռված չէ նաև Թուրքիայի հետ, այսպես ասած, մենակ մնալով: Ռուսաստանի համար Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը, ըստ ամենայնի, լինելու է այսպես ասած՝ քաղաքական խաղաքարտ ԱՄՆ հետ հարաբերությունների շուրջ քննարկումների լայն համատեքստում: Ինչ է մտածում ԱՄՆ-ն:

Նոր վարչակազմը այդ հարցում դեռևս չի տվել շոշափելի կողմնորոշումներ, թեև անուղղակիորեն կարևոր ազդակներ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ նոր նախագահ Բայդենի պաշտոնամուտին անմիջապես հաջորդած իր հոդվածով, որում կարևոր է համարում Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումների վերսկսումը: Իսկ կարգավիճակը, բնականաբար, օրակարգ է բերելու նաև տարածքների հետ կապված հարցեր, որոնք Արցախը կորցրել է իր դեմ պարտադրված պատերազմի հետևանքով: Մինսկի խմբի համանախագահների քննարկումներին զուգահեռ, Իրանի արտգործնախարարը ռեգիոնալ մեծ այց է սկսել այսպես ասած՝ + ձևաչափով կամ մինուսի ալյանսով ռեգիոնալ գործակցության թեմատիկայով, որ պատերազմի ժամանակ առաջ էր քաշել Իրանը, պատերազմից հետո՝ Թուրքիան: Իրանը մի կողմից շահագրգռված է ռեգիոնալ հարցերից Արևմուտքի դուրսմղումով, այսինքն` Մինսկի ձևաչափի չեզոքացումով, մյուս կողմից, անշուշտ, գիտակցում է, որ Արևմուտքը ներկա է առնվազն Թուրքիայի միջոցով, ՆԱՏՕ անդամ Թուրքիայի վրա իր ազդեցության լծակներով: Իսկ Թուրքիան հրաժեշտ չի տալիս ՆԱՏՕ-ին՝ լավ հասկանալով, որ դա բերելու է թուրքական քաղաքականության ճկունության էական անկման: Այդպիսով, կովկասյան ռեգիոնում Արցախի դեմ պատերազմից հետո ընթանում է ձևաչափերի պայքար, որտեղ Հայաստանի համար առավել կարևորը, անշուշտ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումն է: Երևանը կարող է քննարկել ամենատարբեր ձևաչափերի հետ կապված հարցեր, առաջադրել իր պայմաններն ու մոտեցումները, սակայն, թերևս, անքննարկելի պետք է լինի այն, որ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է լինի Արցախի հարցում միանձնյա, իսկ ռեգիոնալ համատեքստում՝ գերակա մանդատը: Համենայնդեպս, ներկայումս քննարկվող որևէ այլ ձևաչափ, Մինսկի համանախագահության համեմատ, Հայաստանի ու Արցախի համար չունի անգամ համեմատության եզր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում