Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հաստատվել է հանրապետության գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտներին պետական աջակցության որոշումը՝ վերջիններիս արտաքին շուկաները հասանելի դարձնելու համար։
Որոշման նպատակը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձևակերպման, այն է, որ փոքր և միջին ձեռնարկությունները եվրոպական շուկաներում իրենց արտադրանքն իրացնելու խթան ստանան՝ իմանալով, որ այդ ծախսի 50%-ը հատուցելու է պետությունը։ «Փորձնական նախագիծ է, և հույս ունենք, որ շատերը կօգտվեն այս հնարավորությունից»,- հավելել է վարչապետը։











































