Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Մենք պարկի մեջ ենք. Ստեփանակերտի օդակայանի շահագործումը մեզ օդ ու ջրի պես պետք է»

«Մենք պարկի մեջ ենք հայտնվել։ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը մեզ օդ ու ջրի պես պետք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

Միևնույն ժամանակ, Բալայանի խոսքով, հստակ չեն շահագործման ժամկետները, և պարզ չէ, թե այս պահին ինչ աշխատանքներ են ընթանում: «Վստահ տեղեկատվություն չկա այս պահին։ Ավելի շատ խոսակցություններ են, նման խոսակցություններ կան, որ պետք է շահագործվի օդակայանը, բայց թե ոնց կլինի՝ ես չեմ կարող ասել»,- ասաց Բալայանը։

Մեր հարցին՝ պաշտոնական մակարդակում բանակցություններ վարվո՞ւմ են օդանավակայանի վերջնական շահագործման հետ կապված, Բալայանը պատասխանեց. «Ավելի շատ երևի խաղաղապահ ուժերն են այդ ուղղությամբ աշխատում։ Իսկ թե աշխատանքները ինչ աստիճանի են հասել, ուր են հասել՝ ես չեմ կարող ասել»։

Բալայանի խոսքով, սակայն, օդանավակայանը տեխնիկապես ամբողջությամբ պատրաստ է, պատրաստ էր նաև պատերազմի ժամանակ. «Բավականին ժամանակակից սարքավորումներով կահավորված է, պետական բյուջեից մենք բավականին գումար ենք հատկացրել օդանավակայանի պահպանման համար։ Բայց թե այսօր ինչ իրավիճակ է՝ վստահ չեմ կարող ասել։ Խոսակցությունները շատ են, բոլորը խոսում են, որ շահագործվելու է, բայց չեմ ուզում մեկնաբանել խոսակցությունները»։

Նշենք, որ վերջերս ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվեր հունվարի 10-ին։ Տեխնիկական բոլոր աշխատանքներն ավարտվել են,  և արդեն հնարավոր էր թռիչքներ իրականացնել, սակայն առաջացել են պրոտոկոլային խնդիրներ, թե որ կողմերի միջև պետք է ստորագրվեր համաձայնությունը։ «Թռիչքները պետք է իրականացվեն Ադրբեջանի, Հայաստանի տարածքներով՝ դա ինչպես է համաձայնեցվելու, քանի որ Ադրբեջանը դրանք համարում է իր սեփական տարածքները։ Այստեղ հավելյալ քննարկումներ էին պետք, և Բաքուն հետաձգեց համաձայնությունը Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև քննարկման ֆորմատի համար։ Մի հանգամանք էլ կա՝ Բաքուն պնդում է, որ Հայաստանը պետք է օգտագործի այդ օդանավակայանը միայն ռուս խաղաղապահների կարիքների համար։ Բայց ռուսական կողմը պնդում է, որ այն ավելի լայն շրջանակ ընդգրկի, այդ թվում՝ Հայաստանի ու Ստեփանակերտի միջև բեռնափոխադրումներ, քանի որ Հայաստանն էլ օժանդակում է ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեությանը։ Այս քննարկումը շարունակվում է, բայց այն սկզբունքային բնույթ չունի՝ օդանավակայանը կգործարկվի»,- պնդել էր Ստանիսլավ Տարասովը։

Վահրամ Բալայանն ասաց, որ, այո, խոսակցություններ կան, որ ռուս խաղաղապահների կարիքների համար պետք է ծառայի օդակայանը, ոմանք էլ ասում են՝ բեռներ փոխադրելու համար, բայց կոնկրետ, թե որ ուղղությամբ են բանակցությունները գնում, տեղյակ չէ։ «Բայց մի բան հստակ է՝ ինչ էլ լինի, մեզ շատ պետք է օդանավակայանի շահագործումը։ Քարտեզը որ նայեք, կտեսնեք, որ մենք պարկի մեջ ենք, ու պարկից դուրս գալ է պետք։ Այդ դուրս գալու ճանապարհներից մեկն էլ կարող է լինել օդանավակայանի շահագործումը»,- եզրափակեց Բալայանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ստեփանակերտի օդակայանի շահագործման մասին առաջինը հայտարարել էր Արցախի ներկայիս ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նա ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ «շատ շուտով Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի։ Շատ մոտ ժամանակում»։

Ստեփանակերտում օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին։ Հիմնականում չվերթները եղել են դեպի Երևան և Բաքու։ Ղարաբաղյան հակամարտության տարիներին ու 90-ականների սկզբին օդանավակայանը ծառայել է ռազմական նպատակների համար։ Այնուհետև այն չի շահագործվել։ Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է եղել շահագործման համար դեռևս 2012 թվականին, սակայն Բաքուն նախազգուշացրել է, որ Ստեփանակերտ թռիչքները կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, ու չի բացառել, որ օդանավերին կստիպի վայրէջք կատարել։  Դրանից հետո էլ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է լինելու Ստեփանակերտի օդակայանից առաջին թռիչքի ուղևորը, բայց թռիչքներ այդպես էլ չեղան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում