Չինաստանի իշխանությունները ընդունել են օրենսդրություն, որը թույլ է տալիս առափնյա պահպանության պահակախմբին անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտարերկրյա նավերի վրա՝ հաղորդում է Reuters-ը:
Օրենքը Չինաստանի առափնյա պահպանությանը իրավունք է տալիս օգտագործել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ օտար նավերի կողմից սպառնալիքները կանխելու համար, ասված է զեկույցում: Նորմատիվ ակտի տեքստը սահմանում է նաև տարբեր տեսակի զենքի օգտագործման հանգամանքները:
Բացի այդ, օրենքը թույլ է տալիս առափնյա պահպանությանը քանդել այլ երկրների կառույցները, որոնք կառուցվել են Չինաստանի կողմից պահանջվող խութերի վրա, ինչպես նաև բարձրանալ և զննել օտարերկրյա նավերը Չինաստանի կողմից պահանջվող ջրերում: