Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
«ԲԴԽ թեկնածուների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ՝ նշվում է 1-ին էջում: Այդ մեջբերման իրավունքը չունենալով՝ իմ գործընկերը այն մեջբերում է: Մինչդեռ թեկնածուն չունի այդ եզրակացությունը և «պաշտպանվելու» հնարավորություն ևս չունի: Չարյաց փոքրագույնը այն կլիներ, որ այդ մեջբերումը համապատասխաներ իրականությանը: Տիկին Թովմասյանի պնդումը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել պարոն Խաչատուրյանի՝ «Բաց հասարակությունների հիմնադրամում» աշխատելը իր վարկանիշի տեսանկյունից, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ սահմանափակման պատճառով ինքը չի կարող ասել, թե ինչ է գրված եզրակացության մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում: