«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով խմբավորմանը մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսին:
Կազմակերպությունը խոստովանել է, որ ահաբեկչությունն իրականացրել են ԻՊ-ի երկու անդամները, ասվում է հաղորդագրությունում:
Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 110-ը վիրավորվել են: