Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո գրառում է արել Twitter-ում, փոխանցում է ermenihaber-ը։
Չավուշօղլուն գրառման մեջ թվել է ԵՄ-ից Թուրքիայի սպասելիքները։
Ըստ այդմ, Թուրքիայի ԱԳ նախարարն անհրաժեշտություն է համարում կյանքի կոչել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։
«Հարկավոր է կյանքի կոչել Մաքսային միության թարմացումն ու վիզայի ազատականացումը։ Պետք է մեծացնենք համագործակցությունը անկանոն ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է նա։
Չավուշօղլուն ընդգծել է, որ պետք է նաև համընդհանուր պայքար մղել Եվրոպայում ահագնացող ռասիզմի, խտրականության և հակաիսլամական պայքարի դեմ:







































