Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
«Դատավորի անկախությունը կախված է նաև իր սխալների բագաժից»,- դիմելով թեկնածու Ջհանգիրյանին` ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը և հիշեցրեց, թե ինչպես 2008-ին մի զանգով հիվանդանոցում գտնվող մարդու վերաբերյալ որոշումներ էին ընդունում: Նա հավելեց. «Քաղաքական իդիոզ ֆիգուրների կամ նրանց երեխաների բացահայտ կատարած սպանությունները փոխվում էին: Այս բագաժը խանգարում է դատավորներին. Կամ նրանց պետք է ազատենք, կամ նրանց ազատենք այդ բագաժից»:
Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց. «Պարոն Իգիթյան, երևի ինձ վաղուց չէիք տեսել, ինձ էիք նայում և չէիք լսում իմ ելույթը: Ես ասեցի այդ մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում: