Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

Հայաստանի ձեռքերը ոչ ոք չի կապել Իրանի հետ ավելի ակտիվ համագործակցելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

– Տիկին Բեգիջանյան, տեսակետ կա, որ պատերազմից հետո Իրանը ևս շահագրգռված է, որ հայկական բանակն արագորեն վերականգնվի։ Կիսո՞ւմ եք այս մոտեցումը, ինչո՞ւ է դա անհրաժեշտ Իրանին։

Իհարկե, դա բխում է Իրանի շահերից, սակայն այդ առումով որևէ դրսևորում պաշտոնական Թեհրանի կողմից չկա։ Հակառակը՝ դուք գիտեք, որ Իրանը ողջունել է Արցախի, այսպես կոչված, ազատագրումը, տնտեսական փոխհարաբերությունն էլ Ադրբեջանի հետ ակտիվացել է։ Այո՛, դա բխում է Իրանի շահերից, բայց քաղաքականության մեջ մենք հակառակն ենք տեսնում։ Իրանը ցանկություն է հայտնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առումով, բայց մենք շոշափելի գործողություններ չենք տեսնում։

– Կարծում եք՝ Իրանին ավելի ձեռնտու է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի և ո՞չ Հայաստանի հետ։

– Ոչ թե ավելի ձեռնտու է, այլ Ադրբեջանն ինքն էլ նախաձեռնող է։ Հիմա կա Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա եռամիասնությունը, որը Իրանին խաղից դուրս վիճակում է դնում։ Դա, բնականաբար, Թեհրանին չի կարող չմտահոգել։ Սա ևս մեծ նշանակություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունն ակտիվացնելու համար։

Ադրբեջանը նախաձեռնող է, Իրանն էլ իր հերթին չի ուզում դուրս մնալ տարածաշրջանային տնտեսական և մյուս նախագծերից։

– Փաստորեն Հայաստանն էլ խնդիր ունի Իրանի հետ հարաբերությունների իմաստով ավելի նախաձեռնող լինել։

Կան հարցեր, օրինակ, էներգետիկ բնույթի, որոնց հետ կապված Հայաստանը Ռուսաստանից կախվածություն ունի և դա կարող է Ռուսաստանին մտահոգել, բայց մնացած դեպքերում ոչ ոք Հայաստանի ձեռքերը չի կապել, որ Իրանի հետ ակտիվ հարաբերություններ հաստատի։ Հատկապես Իրանը մշտապես պատրաստակամություն է հայտնել տարանցիկ ճանապարհ ապահովել Հայաստանի համար։ Հայաստանը միշտ էլ Պարսից ծոցի նավահանգիստներից կարող է օգտվել։ Տարբերակները շատ են։ Իրանը միշտ էլ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու կողմնակից է եղել, բայց կան բաներ, որոնք խանգարել են Իրանին։ Հատկապես վերջին տասնամյակներում տնտեսական սահմանափակումները շատ են կաշկանդել Իրանին, դժվար կացության մեջ դրել։ Եթե դա չլիներ, չի բացառվում, որ Հայաստան-Իրան երկաթուղին կառուցվեր, աշխատեր ու այսպիսի խնդիրների առաջ չհայտնվեինք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում