ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականության մեջ մտադիր է առաջին հերթին զբաղվել Միացյալ Նահանգների անդամակցությամբ դաշինքների վերականգնումով, հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին։
Նա նշել է, որ պետության նոր ղեկավարի առաջնահերթությունը աշխարհում առաջին հերթին ԱՄՆ գործընկերությունների և դաշինքների վերականգնումն է և երկրի տեղը համաշխարհային բանակցային սեղանի շուրջ:
ԱՄՆ-ի վերադարձը Փարիզի կլիմայի համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը դրա ապացույցն է, ասել է Փսակին: Մամուլի խոսնակը հավելել է, որ Բայդենը մտադիր է աշխատել գործընկերների ու դաշնակիցների հետ` փորձելով համատեղ հաղթահարել բազմաթիվ սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնց բախվում են երկրները:
Հիշեցնենք, որ Բայդենն արդեն ստորագրել է ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու մասին և կլիմայի մասին համաձայնագրի հրամանագրերը: